ՀՀ վարպաչետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը․ «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ն ևս մեզ համար բարեկամ երկիր է և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ առաջին իսկ րոպեից համապատասխան կառույցներին տրվել են հանձնարարականներ՝ հետևել իրավիճակին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ուղղել է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռան բարձունքից՝ ի նշան տարածաշրջանի խաղաղության։