Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ընդունել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի' թագավորական ընտանիքի պարտականություններից և արտոնություններից հրաժարվելու որոշումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը
«Ես և ընտանիքս ամբողջությամբ սատարում ենք Հարրիի և Մեգանի նոր կյանք սկսելու որոշումը», - հայտարարել է է Մեծ Բրիտանիայի թագուհին բրիտանական թագավորական ընտանիքի անդամների հետ Սանդրինգեմ կալվածքում հրավիրված ժողովից հետո։
Հայտարարության մեջ նշված է, որ արքայական ընտանիքը կգերադասեր, որ Հարրին և Մեգանը մնայի «Թագավորական ընտանիքի լիաժամկետ անդամներ», բայց ընտանիքը հարգում և հասկանում է ավելի ինքնուրույն կյանք վարելու նրանց ցանկությունը, դրանով իսկ նրանց համարելով ՝ «թագավորական ընտանիքի արժեքավոր մասնիկը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արքայազն Հարրիի և նրա կնոջ' Մեգան Մարքլի' արքայական ընտանիքի անդամների լիազորությունները վայր դնելու մասին որոշումն առանց Բուքինգեմյան պալատի հետ նախապես համաձայնեցնելու հիասթափեցրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդին