Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան մրցույթ է հայտարարել այն աղջիկների համար, ովքեր ցանկանում են պայքարել իր սրտի, նրա կինը դառնալու իրավունքի, ինչպես նաեւ իր հետ Լուսին թռչելու համար: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Մաեձավան խոստովանել է, որ վաղուց էր ցանկանում թռչել տիեզերք, բայց այդ ճամփորդությունը նա ցանկանում է կատարել ոչ թե միայնակ, այլ «հատուկ մարդու» հետ: Հենց դրա համար նա մտածել է «խնամախոսություն լուրջ հարաբերությունների համար դեմ առ դեմ» ծրագիրը: Մրցույթի շնորհիվ միլիարդատերը հույս ունի գտնել կյանքի ուղեկցին, որի հետ կուղեւորվի Լուսին եւ կիրագործի իր վաղեմի երազանքը:
Մրցույթի կայքում գրված է, որ մասնակցության համար հրավիրվում են մինչեւ 20 տարեկան ուրախ եւ չամուսնացած աղջիկները, որոնք կցանկանան Մաեձավայի հետ բարություն անել:
«Իսկ նրանց արժանիքները կլրացվեն հետաքրքրասիրությամբ եւ մայրական էներգիայով»,- ընգծված է կայքում:
Մրցույթի մասնակիցները նաեւ պետք է ամբողջ աշխարհում խաղաղություն ցանկանանեւ կարողանան կյանքից հաճույք ստանան: