Ֆրանսիայի Louis Vuitton նորաձեւության տունը դարձել է 1758 կարատ քաշով՝ աշխարհի ամենախոշոր ալմաստներից մեկի գնորդը, որը Կանադայի Lucara Diamond Corp. հանքարդյունահանող ընկերությունն արդյունահանել է Բոտսվանայում: Այդ մասին հայտնել է New York Times թերթը:
Անցյալ տարվա ապրիլին Lucara Diamond Corp.-ը հայտարարել է Բոտսվանայում 1758 կարատ քաշով մուգ գույնի խոշոր ալմաստ արդյունահանելու մասին: Ընկերության տվյալներով՝ այդ չվնասված քարն ամենախոշորներից մեկն է մարդկության պատմության մեջ եւ ամենախոշոր ալմաստը, որն այսօրվա դրությամբ արդյունահանվել է Բոտսվանայում:
Ալմաստը կշռում է մոտավորապես 352 գրամ, այն դասվել է «հարակնագործական» քարերի կատեգորիային:
Louis Vuitton աշխարհահռչակ ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Բյորքին հրաժարվել է նշել ձեռքբերման գինը, սակայն հայտնել է, որ այն «միլիոններ» է կազմում: