Գյուղերից նոր էի վերադարձել, երբ մեր տղաները զանգեցին և Արշակիս մի ծանր լուր հաղորդեցին: Գյումրու հին թաղամասերից մեկում, աղբամանի մոտ խեղդամահ արված շան կողքին 5-6 ձագեր կան և չեն հեռանում... Հիմա չեմ ուզում զայրույթս արտահայտել հայոյանքներով: Մի խոսքով գնացինք և անմիջապես ձագերին բերեցինք և հիմա գտնվում են մի շատ լավ կազմակերպության հսկողության տակ, արդեն կերակրվում են: Ամեն դեպքում ձագերը հիմա շատ կուշտ, առողջ են և ապահով վայրում են:
Հ.Գ. Այսօր այնուամենայնիվ ավելի ուշ գտանք 6-րդին, հիմա հսկողության տակ է և շատ լավ է իրեն զգում: