Մենք ունենք բազմաթիվ մեքենաներ, որոնցից ես երբեմն օգտվում եմ, հիմա էլ ոտքով գնում եմ Հանրապետության հրապարակ, կառավարություն, նախարարական կոմիտեի նիստին: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իրեն սպասարկող «Պրադոյի» վերաբերյալ հարցին:
Դիտարկմանը, թե նշվում է, որ իրեն չէր կարող այդպիսի թանկանոց մեքենա սպասարկել, նա ասաց. «Ինչու չէր կարող ինձ սպասարկել, ինչո՞վ է թանկ մեքենա: Այդ մեքենան 2014-2015 թվականին 14 մլն դրամով են առել, որքան գիտեմ: Դա եղել է մեր ԲԿ-ներից մեկինը, հետո փոխացնվել է մեր բալանս, մեր բալանսից էլ տարբեր մեքենաներ փոխանցվել են տարբեր տեղեր: Մենք հիմա ունենք 4 կամ 5 մեքենա, որից երբեմն բոլորս էլ օգտվում ենք: Իմ անձնական մեքենաները «Պրադո»-ից ավելի թանկ են, եթե դա ձեզ հետաքրքրում է»: