ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնեմ, որ 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը ուղղվել է 700.000 դրամ: Տիգրան Ամիրխանյանը պայքարում է մեդուլոբլաստոմայի դեմ (քաղցկեղի տեսակ՝ գլխուղեղում):
Տարիներ շարունակ ես ներգրավված եմ եղել կամավորական աշխատանքների մեջ: Մեծ սիրով եմ կատարել կամավորական աշխատանքներ, ստացել եմ գերագույն հաճույք իմ աշխատանքից և առաջարկում եմ իմ հետևորդներին նույնպես կամավորական գործունեություն ծավալել:
Ինչպես գիտեք, երեկ ես աշխատել եմ որպես մատուցող Երևանի կենտրոնում գտնվող ROOMZ սրճարանում: Menq enq – Մենք ենք հիմնադրամի կողմից կազմակերպված ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում հաջողվել է հավաքել 335.000 դրամ։
Նաև նշեմ, որ 2019 թվականին մասնակցել եմ «Թվապատում 2019» լրագրողական մրցույթին և «Homo Agendi (Գործող անձ)» գլխավոր անվանակարգում լավագույնը ճանաչված «Տաթևիկ» նյութի հերոսն եմ դարձել: Տվյալ մրցույթի շրջանակներում Media Initiatives Center ինձ շնորհել է 300.000 դրամ, որն իմ ցանկությամբ նույնպես ուղղվել է Տիգրան Ամիրխանյանի բուժմանը:
Հավելեմ, որ հավելյալ 65.000 դրամ եմ ուղղում Տիգրանի բուժմանը որպես անձնական օժանդակություն:
6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժման ծախսերի համար պահանջվում է առավելագույնս 3.000 ԱՄՆ դոլար: Ներկա դրությամբ հաջողվել է հավաքել 700.000 դրամ: 
Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օժանդակել փոքրիկ Տիգրանի բուժմանը, կարող են գումարներ փոխանցել «Մենք ենք» բարեգործական, սոցիալական հիմնադրամին: Գումար փոխանցելուց անհրաժեշտ է նշել նպատակը՝ «Գումարի փոխանցում Տիգրան Ամիրխանյանի բուժմանը»:
Տիգրանի բուժման ամբողջ ծախսերը ամբ