Հունվարի 20-ին տեղի ունեցավ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները:
Սակայն, ներկա չէր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երևանյան փաբերից մեկում է՝ ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդու ընկերակցությամբ: