Հնդկաստանի Ռաջաստան նահանգի գյուզերից մեկում «մարդկային դեմքով» ուլիկ է լույս աշխարհ եկել, իսկ տեղի բնակիչները նրան համարում են աստվածության մարմնացում:
Ինչպես հայտնում է «Факты»-ն, նա հարթ դեմք ունի և կենդանուն ոչ հատուկ աչքեր:
Կենդանու տերը նշում է, որ ուլիկը գենետիկ դեֆեկտներ ունի, բայց տեղի և հարևանի գյուղերի բնակիչները նրան համարում են աստվածային էակ և ընծաներով գալիս են նրա մոտ խոնարհվելու:
Անասնաբույժները կարծում են, որ կենդանին ցիկլոպիայով է տառապում, որն էլ հանգեցրել է նման դեֆորմացիաների: