Հունվարի 23-ին մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում մի մեքենա երթևեկել էր մայթով։
Նույն օրը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են մեքենան և վարորդին։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք և վարորդի նկատմամբ կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։