Թոքաբորբին բնորոշ բարձր ջերմության ու հազի ախտանիշները միակը չեն, որ ի հայտ են գալիս հիվանդության ժամանակ: Այդ մասին հայտնում է NHK-ն՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին:
Պարզաբանվում է, որ կորոնավիրուսով Ուհանի հիվանդանոցներում գրանցված մարդիկ ունեցել են լուծ, սրտխառնոց, գլխացավ, հոգնածություն, ինչպես նաև մարսողական և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ: Բժիշկները հորդորել են զգոն լինել, և վարակի կասկածի դեպքում անմիջապես դիմել բժշկի:
Վերջին տվյալների համաձայն՝ վիրուսի զոհ է դարձել 54 մարդ, վարակման դեպքերի թիվը շուրջ 1,5 հազար է: Ներկայում Չինաստանի բնակչության պաշտպանության միջոցները տարածվում են ավելի քան մեկ միլիարդ մարդու վրա: 22 նահանգներում և քաղաքապետարաններում հայտարարված է մարդու առողջության վտանգի ամենաբարձր մակարդակ։