Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որը նկարահանվել է Չինաստանում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է չինուհին համբուրում չղջիկին:
Մեկ այլ տեսանյութում երևում է, որ չղջիկով սուպ են պատրաստել:
Սա հատկապես ավելի է ընդգծվում Վուհան քաղաքում բռնկված մահացու կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Նոր վիրուսը խլել է արդեն 56 հոգու կյանք, իսկ 800 հոգի արդեն վարակված է:
Մասնագետներն ասում են, որ վիրուսը մարդկանց է փոխանցվել օձերից կամ էլ չղջիկներից:
Չինաստանում սրանց օգտագործում են ուտեստի և բժշկության մեջ: Ասում են, որ սրանք օգնում են հազի, մալարիայի և գոնորեայի դեմ պայքարել:
Նույնիսկ չղջիկների արտաթորանքն է օգտագործվում. ավանդական բժշկության համաձայն՝ դա կարող է բուժել աչքի հիվանդությունները:
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է տղամարդը հարուստ չինուհուն ասում, որ պետք է միսը ուտել, այլ ոչ թե մաշկը:
Չինաստանի 13 քաղաքներում վիրուսի տարածման պատճառով խիստ կարանտինային միջոցառումներ են կազմակերպվել: Մասնավորապես, նրանք դադարեցրել են հաղորդակցությունը Վուհանի հետ՝ փակելով օդանավակայանները և երկաթուղային կայարանները: Որոշ քաղաքներում հասարակական տրանսպորտը դադարել է աշխատելուց, մյուսներում փակվել են կինոթատրոնները և այլ հաստատություններ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 23-ին հայտարարեց, որ դեռ վաղ է Չինաստանում թոքաբորբի բռնկումը հռչակել որպես միջազգային արտակարգ իրավիճակ, սակայն հայտարարել է տեղական արտակարգ իրավիճակների մասին:
Աղբյուրը՝ BlogNews