Փորձագետները հայտնել են Apple-ի կեղծ ականջակալների վտանգի մասին: Ուսումնասիրությունը հրապարակված է ֆրանսիական 60 million consumers պարբերականի կայքում:
Կեղծ AirPods Pro-ի հիմնական վտանգը ականջակալի ձայնի չափազանց բարձր ուժգնությունն է: Լրագրողները ֆիքսել են, որ չինական խանութից պատվիրված անլար ականջակալները 110 դեցիբել մակարդակի ձայնի ուժգնություն ունեն, ինչը 10 դեցիբելով ավելի է առաջարկվող սահմանից: Սա ժամանակի ընթացքում կարող է լսողության խանգարման հանգեցնել:
Լրագրողները նաև ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ արտաքինից կեղծ սարքերը շատ նման են բնօրինակներին: Բացի այդ, դրանց մեջ իսկական AirPod-ի չիպեր են ներկառուցված, այնպես որ iPhone-ը սխալմամբ կեղծ ականջակալները որպես իրական է ճանաչում:
Լրագրողների խոսքերով, շուկայում կեղծ ականջակալների արժեքը սկսվում է 65 եվրոյից, իսկ Ֆրանսիայում և Եվրոպայում AirPods Pro-ի բնօրինակ զույգն արժե 279 եվրո: