ՌԴ Պերմսկի երկրամասում տղամարդը հրկիզել է իր նախկին կնոջը աշխատավայրում:

Ինչպես հայտնում է Вести-ն, համացանցում է տարածվել միջադեպի տեսանյութը, որը տեղի է ունեցել Սոլիկամսկի խանութներից մեկում:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է կարճաև զրույցից հետո տղամարդը վաճառողուհուն հրում սենյակ, ապա դիզվառելիք լցնում նրա վրա:

7STOPPED
Կնոջը հաջողվում է փախչել սենյակից, սակայն տղամարդը հետևում է նրան և մի քանի վայրկյան անց կրակ է բռնկվում:

Նշվում է, որ տղամարդն այդ կերպ փորձելէ լուծել իր նախկին կնոջ հետ ծագած կոնֆլիկտը:

Նախնական տվյալներով՝ կինը ողջ է մնացել: Նրա մարմնի մակերեսի 35%-ն այրված է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: