Բերմուդյան եռանկյունում հայտնաբերվել է 100 տարի առաջ անհետ կորած SS Cotopaxi նավը: Այս մասին հայտնում է Fox News-ը: Ըստ տեղեկատվության՝ նավը լքել է ԱՄՆ Հարավային Քարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի նավահանգիստը 1925 թվականի նոյեմբերի 29-ին և ուղևորվել Կուբա: Սակայն նշանակման վայր նա այդպես էլ չի ժամանել: Նավի անձնակազմի ճակատագիրն անհայտ է մինչ օրս:
Հայտնի է դարձել, որ կորած առևտրային նավն աղետի ազդանշաններ է ուղարկել 1925-ի դեկտեմբերի 1-ին: Բացի այդ, գիտնականները տեղեկատվություն են գտել, որ 35 տարի առաջ Ֆլորիդա նահանգի Սենթ Օգասթին քաղաքի ափերին հայտնաբերվել է անհայտ նավ: Բայց այդ ժամանակ ոչ ոք չէր կարողացել ենթադրել, որ դա հենց SS Cotopaxi-ն է: Միայն այժմ հին ու նոր տվյալների համադրությունը թույլ է տվել հասկանալ այդ փաստը: