10-ամյա տղա երեխայի սեռական բռնության ենթարկվելու հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանը իր նախաձեռնությամբ ընդունել է գործում ներգրավված փաստաբանին, երեխային և նրա մորը:

«Մարդու իրավունքների պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ինչպես երեխայի, այնպես էլ վերջինիս մայրիկի հետ: Հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Գրություններ են հասցեագրվելու Ոստիկանություն, Քննչական կոմիտե և իրավասու այլ մարմիններ»,- գրել է Թաթոյանը: