Ինդոնեզիայի Արևմտյան Կալիմանթան նահանգում տղամարդը որոշել է հարևանների առջև հսկայական թունավոր օձ խեղդել, սակայն մահացել է նրա խայթոցից:

Ինչպես հայտնում է The Mirror-ը, Նորջանի անունով շամանը թագավորական կոբրա է բռնել և մեկ շաբաթ պահել իր խրճիթում, որտեղ ոչ ավանդական դեղերով բուժելիս է եղել համագյուղացիներին:

Ճակատագրական օրը նա որոշել էր իր կոբրան ցուցադրել հարևաններին:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդն ուսերի վրա պահում հսկայական օձին: Երբ վերջինս փորձում է կծել Նորջանիի դեմքից, նա ժպիտով գլուխը թեքում է:

Ի վերջո, օձը խայթում է նրա աջ դաստակից: Շամանը ցնցվում է ցավից, ապա շարունակում «խաղալ» կենդանու հետ: Նա խփում է կոբրայի գլխին, ապա փչում խայթոցի վրա:

Ականատեսների խոսքով՝ շամանը հրաժարվել է օգնությունից, սակայն երկու ժամ անց նրա ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց:

Բժիշկները նրան հակաթույն են տվել, բայց թույնն արդեն հասցրել էր տարածվել ամբողջ մարմնով: Այդ երեկո շամանը հեռացավ կյանքից: Նրա ընտանիքը սպանել է կոբրային՝ կտրելով նրա գլուխը: