Երևանի գինու փողոցը, որը գրավում է բազմաթիվ այցելուների, ներկայանում է հետաքրքրիր ինտերիերով և անուշահամ գինիներով: Հեղինակավոր «BBC»-ի «Արդյոք գինին լիարժեք հեղափոխություն առաջացրեց Հայաստանում» խորագրով հոդվածի առանցքում Երևանն է, Հայաստանի պատմությունը:

Հոդվածը սկսվում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկի՝ Սարյանի փողոցի նկարագրմամբ, որը ձգում է գինու սիրահարներին: Այնտեղ են գտնվում մի շարք ռեստորաններ, բարեր, որոնք ներկայանում են գինիների լայն տեսականիով: «Հարմարավետ ինտերիերն ամբողջանում է հատուկ ընտրված գինու շշերով: Անուշահամ գինու յուրաքանչյուր բաժակի մատուցմամբ, սպասարկող անձնակազմը ներկայացնում է իր հարուստ իմացություն staff deliver a wealth of knowledge with every glass»,- ասված է հոդվածում: Հեղինակը նշում է, որ Հայաստանը ձգտում է նախանձելի պատմության,  այնուհետև ներկայացնում է գինու պատմության Հայաստանի հարուստ փորձը, Արենիում պահպանված գինու ավանդույթները, հնավայրերը:

 

Անդրադառնալով  Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններին, սովետական տարիներին, անկախության ձեռքբերմանը, հեղինակն ընդգծում է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած Հայաստանի փակ սահմանները:

 
 
 

Հոդվածագիրը հիշեցնում է այն, որ 2018 թվականին «The Economist» -ը Հայաստանը հռչակեց որպես տարվա երկիր: Այդ համատեքստում նա առաջարկում է վերհիշել նաև 2018-ի քաղաքական իրադարձությունները, երբ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը՝ կլանելով յուրաքանչյուր քաղաք: 

 

«2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններին գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով եղել է հեղափոխության առանցքային օղակը, ստացել է ձայների 70.4 տոկոսը: Շատերը կարծում են, որ լուրջ բարեփոխումներ հնարավոր են քաղաքական դասի և ժողովրդի միջև պատնեշի վերացումից հետո»,-նշել է հոդվածագիրն՝ ավելացնելով, որ որպես խորհրդանշական քայլ, բացվեցին Ազգային ժողովի և ՀՀ նախագահի նստավայրի դռները:

 

Հեղինակը նկատում է, որ Երևանի գինու փողոցը՝ Սարյանը, ոչ միայն հեղափոխության օրերին էր մարդաշատ, այլև հիմա: Փողոցում տեղակայված ռեստորանների տնօրենները պատմում են, որ հեղափոխության մեջ ներգրավված ակտիվ գործիչները, ովքեր այսօր խորհրդարանում են, կառավարությունում, հաճախ են այցելում այդտեղ: Մեկ գավաթ գինու շուրջ քննարկում օրվա անցուդարձը: «Գինին ստեղծում է միջավայր, որտեղ մարդիկ կգան և կշփվեն, կկիսվեն իրենց գաղափարներով՝ առանց իշխող դասի ճնշումը զգալու»,-նշել է հոդվածագրի զրուցակիցը:

 

Նշվում է, որ եթե նախկինում Հայաստանն ավելի շատ կենտրոնանում էր կոնյակի վրա, ապա վերջին տարիներին նկատվում է շեշտադրում գինու ուղղությամբ: Հեղինակը նշում է, որ վերջին շրջանում գինի արտադրողներն ապացուցեցին, որ Հայաստանը կարող է աշխարհին ներկայանալ որակյալ գինիով: Հոդվածն ավարտվում է Հայաստանի գինու արտադրության միտումներով: