Ռուսաստանի մերձմոսկովյան Բալաշիխ շրջանի բնակիչ Վլադիմիր Սիդորովը 20 րոպե անցկացրել է առանց օդի, քանի որ հոսանքի հանկարծակի անջատման պատճառով նրա թթվածնի խտացուցիչ սարքը դադարել է աշխատել: Այս մասին հայտնում է Baza-ն:

Կայքի տեղեկություններով՝ Սիդորովը թոքերի քրոնիկ հիվանդություն ունի: Հունվարի 26-ին տեղի էլեկտրակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականցնելիս եղել, սակայն դրա մասին տեղյակ չեն պահել բնակիչներին:

Տղամարդը հանկածակի օդի պակաս է զգացել: Նրա կինը զանգահարել է շտապօգնություն և ԱԻՆ: Փրկարարները միացրել են թթվածնի սարքը գեներատորի օգնությամբ և այդ կերպ 5 ժամ թթվածին մատակարարել նրան, մինչև որ հոսանքը կրկին միացել է: Այժմ տղամարդը հիվանդանոցում է, նրա վիճակը ծանր է: