Ֆերմերուհի Մելիսա Քալվերսոնը կիսվել է մեջքին հինգերորդ ոտք ունեցող հորթի նկարով: Լուսանկարը հրապարակվել է One Day Closer to Rain խմբում Facebook-ում:
Քալվերսոնը պատմել է, որ հորթը ծնվել է մոտ մեկ ամիս առաջ: Ըստ նրա, լրացուցիչ ոտքից բացի, նորածնի գլխին ոչ մեծ գոյացություն է հայտնաբերվել: Մեկնաբանություններում նշել են, որ կենդանին պոլիմելիա ունի՝ գենետիկ խանգարում, ինչը հանգեցնում է լրացուցիչ վերջույթների զարգացմանը, որպես կանոն՝ ոչ ֆունկցիոնալ:
«Հուսով ենք, որ անսովոր հորթը մեզ հաջողություն կբերի»,- ընդգծել է Քալվերսոնը: «Որքան հետաքրքիր է: Լավ է, որ լրացուցիչ ոտքը չի ազդել նրա առողջության վրա: Ինչ ասես, որ չի լինում աշխարհում», «Ես նման բան տեսա մի քանի տարի առաջ: Միայն կենդանին ավելի տարիքով էր: Մարդիկ կանգ էին առնում նրան նայելու համար», գրել են օգտատերերը: