Մերմոսկովյան Դոմոդեդովո քաղաքի 40-ամյա բնակիչ Օլեգ Դրաչևն սպանել է իր 13-ամյա որդուն՝ Իլյային:
Ինչպես հայտնում է TВЦ-ն, տղամարդն իրավապահներին հայտնել է, որ «չի ցանկացել երեխային առանց հայր թողնել»՝ վախենալով, որ մայրը չի կարողանա միայնակ մեծացնել տղային:
Մայրն աշխատանքից տուն է եկել և տեսել ամուսնուն՝ արյունոտ դանակը ձեռքին, իսկ մահճակալի վրա հայտնաբերել է որդու դին:
Պարզվել է, որ տղամարդը երկու անգամ դանակով հարվածել է որդուն, երբ վերջինս քնած է եղել: Մայրը դուրս է վազել և ոստիկանություն կանչել:
Կասկածյալին տեղափոխել են Դոմոդեդովո նյարդահոգեբուժական կլինիկա՝ հետազոտման: