«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրեր առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվել է հազվադեպ հանդիպող հիվանդության վիրահատություն, որը բարի ավարտ է ունեցել:
Նորածին երեխան ծնվել է 2.55 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է Տերատոմա: Գոյացությունը վերացնելու համար երեխան վիրահատվել է, այն տևել է մոտ երեք ժամ, բժիշկներին հաջողվել է երեխայի մարմնից առանձնացնել գոյացությունն ու նրան ապրելու շանս տալ»: