Թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները առաջին օրվանից օգնում են, որ կարողանանք մեր բոլոր խոստումները իրականացնենք: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե իր կինը խառնվում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքներին։
Հայկ Մարությանն ընդունեց, որ իր կինը և ընկերները դրամաշնորհային ծրագիր են գրել՝ 5,3 միլիոնի և շահել։ Այն վտանգավոր թափոնները ոչնչացնելու ծրագիր է, որն իրականացնելու համար քաղաքապետարանը ԵՄ դեսպանի հետ հուշագիր է ստորագրել։
Անդրադառնալով նաև տրանսպորտային ցանցի արդիականացման դանդաղող գործընթացին, քաղաքապետն ասաց, որ փետրվարին դիմել են 100 միավոր ավտոբուս ձեռք բերելու մրցույթին, այժմ աշխատում են կառավարության հետ, որ թույլ տա՝ այդ վարկային միջոցները գան։ Սկզբի համար մի քանի ավտոբուս կգան, 100-ը միանգամից չի գալու։
Մանրամասները՝ տեսանյութում: