Ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ անակնկալ է պատրաստել բոլոր սիրահարների համար: «La Notte» իտալերեն թեմատիկ երգը գրվել է հատուկ արտերկրում «Ոսկե ձայն» տիտղոսին արժանացած երգչի համար և արդեն մի քանի օր է՝ հեռարձակվում է Ֆրանսիայի իտալական ռադիոյով: Երգի Խոսքերի հեղինակն է Անտոնելլա Մազզա, երաժշտությանը՝ Բեռնար Միկաելյանը:
«Անչափ զգացված եմ, որ սիրո տոնի կապակցությամբ ինձ համար այսպիսի գեղեցիկ երգ գրվեց ու սիրվեց իտալացի հանդիսատեսի կողմից: Հուսով եմ՝այն ջերմ ընդունելություն կգտնի նաև հայ հանդիսատեսի կողմից»,- նշել է հռչակավոր տենորը: