Խաղաղ օվկիանոսում փրկել են 4 մարդու, որոնք նավաբեկությունից հետո 1 ամսից ավելի առանց սննդի լողացել են օվկիանոսում փոքրիկ նավակում: Այդ ընթացքում մահացել են նրանց ուղեկիցներից 8-ը: Այս մասին հայտնում է Solomon Star պարբերականը:
2019 թվականի դեկտեմբերին, նավը, որում եղել են 12 մարդ, դուրս է եկել Բուգենվիլ կղզուց, որը Պապուա-Նոր Գվինեիայից գտնվում է արեւելքում: Նրանք պետք է հասնեին Կալինաիլաու, որը Բուգենվիլայից 86 կմ է հեռու, եւ այնտեղ նշեին Սուրբ Ծնունդը:
Ճանապարհին նավակը շրջվել է, եւ մի քանի մարդ խեղդվել են: Մյուսները կարողացել են նավակը շրջել եւ շարունակել ճանապարհը: Երբ վերջացել է սնունդը, նրանք սկսել են սնվել լողացող կոկոսներով, իսկ ծարավը հագեցրել են հավաքած անձրեւաջրով: Մի քանի անգամ ձկնորսական նավեր են անցել, սակայն նրանց չեն նկատել:
4 շաբաթվա ընթացքում նավակն անցել է մոտ 2 000 կմ եւ մոտեցել Նոր Կալեդոնիա կղզուն: Այդ ժամանակ 12 մարդուց ողջ է մնացել միայն 4-ը: Հունվարի 23-ին փրկվածներին տեղափոխել են Խոնիար քաղաք: 32-օր օվկիանոսում մնալուց հետո 4-ն էլ ուժասպառված են եւ անցնում են բուժման կուրս: