Կենսաբանները գտել են, թե ինչպես վնասազերծել կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից մեկը: Այս հիվանդության վրա չեն ազդում հորմոնալ եւ քիմիաթերապիաները, եւ բուժումից հետո այն կարող է կրկին զարգանալ: Բուժման նոր մեթոդի մասին գրված է MedicalXpress-ում:
Օգտագործելով գենետիկ խմբագրման առաջատար տեխնոլոգիաները (CRISPR), գիտնականների խումբը կարողացել է շրջափակել երկու սպիտակուցների ակտիվությունը: Սպիտակուցներից ցանկացածի հեռացումը կանգնեցնում է քաղցկեղի տարածումը: Իսկ եթե սպիտակուցները կրկին ակտիվանում են, ապա քաղցկեղը վերադարձնում է իր վտանգավոր հատկությունները:
Ըստ գիտնականների՝ դեռ շատ հետազոտություններ պետք է արվեն, մինչեւ, որ բացահայտման հիմքում արդյունավետ թերապիա մշակվի: Քանի որ թիրախային սպիտակուցները գտնվում են առողջ հյուսվածքներում, պետք է այնպես անել, որ դեղամիջոցներն ազդեն միայն չարորակ բջիջների վրա: