Բրյուսելի Bozar ռեստորանի հայազգի շեֆ խոհարար Կարեն Թորոսյանը դարձել է «Միշլեն» (Michelin) ընկերության Կարմիր գիդի աստղ:

«Նրա ռեստորանը արդեն 4-րդ տարին անընդմեջ պահպանում է որակի այդ բարձր նշանը և մտնում աշխարհի ամենահեղինակավոր խոհարարական վարկանիշի մեջ»,- հաղորդում է Հայերի ասամբլեայի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Թորոսյանի ղեկավարությամբ 2019 թվականին անցկացվել է GOURMET FEST-ը, որի նպատակն է ստեղծել յուրահատուկ ճաշացանկ ավանդական հայկական և եվրոպական ուտեստների համադրությամբ:

«Միշլեն» աստղը համաշխարհային ռեստորանային բիզնեսի ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։ «Միշլեն» կարմիր գիդը՝ ռեստորանների վարկանիշը, Ֆրանսիայում թողարկվում է 1900 թվականից։