Ճապոնիայում կորոնավիրուսի տարածումը՝ այս տարի փետրվարի 23-ին Նարուհիտո կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ Տոկիոյի կայսերական պալատ հպատակների՝ զանգվածային այցելության չեղարկման պատճառ է դարձել: Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Գործակալության տվյալներով՝ որոշում է ընդունվել չեղարկել իր պալատում կայսրի ուղերձը ճապոնացիներին՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը:
Նարուհիտո կայսրը գահ է բարձրացել 2019 թվականի մայիսից՝ այն ժառանգելով իր հորից՝ Ակիհիտոյից, որը հրաժարական էր տվել:
2018 թվականին Ակիհիտոյի 85-ամյակի օրը, երբ նա դեռ կայսր էր, պալատի այցելուների թիվը ռեկորդային դարձավ 1969 թվականից ի վեր, երբ սկիզբ առավ ծննդյան օրվա առթիվ կայսրին շնորհավորելու համար մարդկանց այցելությունների ավանդույթը։