Ոստիկանությունը բացահայտել է 23 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը: Դեպքը պատահել է 1990թ հուլիսի 29-ին ուշ երեկոյան:Հրազդանի կիրճում' Մանկական երկաթուղու մուտքից ՋԷԿ տանող ճանապարհատվածին, հուլիսի 29-ին ժամը 21.00-ի սահմաններում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մեղադրյալՎահան Ստեփանյանը իր մոտ պահվող ապօրինի հրազենից կրակոցներ է արձակում մյուս ավտոմեքենայի ուղեւորներ Խաչիկ Սերդյանի եւ Հրաչիկ Կարապետյանի ուղղությամբ: Խաչիկ Սերդյանը մահանում է, իսկ Հրաչիկ Կարապետյանը' որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց: Ոստիկանները քննության ընթացքում պարզում են, որ պատճառը վեճն էր, որը ծագել է ավտովթարից հետո: Դրանից հետո Վահան Ստեփանյանը փախել էր դեպքի վայրից եւ մեկնել ԱՄՆ: Գործին միջամտել է նաեւ «Ինտերպոլը»: Որոշ ժամանակ անց Վահան Ստեփանյանը հայտնաբերվել էր, սակայն արտահանձնում չիրականացավ, քանի որ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ արտահանձնման մասին պայմանագիր գոյություն չի ունեցել: Այնուհետեւ Վահան Ստեփանյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նա նորից հայտնաբերվել եւ ձերբակալվել է ԱՄՆ-ում: 2010թ վերջինս խախտում է օրենքը նաեւ ԱՄՆ-ում, սակայն անզգույշ քայլը ճակատագրական էր:
Մանրամասները' տեսանյութում: