Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը ՀՀ ոստիկանությանը երկու ավտոմեքենա է նվիրել։ Այս մասին որոշումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

Ըստ նախագծի' ավտոմեքենաները HYUNDAI և VOLKSWAGEN մակնիշի ավտոբուսներ են, որոնք պետք է օգտագործվեն ոստիկանության ծառայողական գործունեության իրականացման նպատակով:

Որոշման նախագծում ասված է, որ նվիրատվությունն իրականացվում է Չինաստանի դեսպանատան'ՀՀ ոստիկանության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում։