«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր թեկնածուական ատենախոսությունն էր պաշտպանում։
Պաշտպանությանը ներկա է նաև Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ով հարցի իրավունք խնդրեց և Քոչարյանի որդուն հարցրեց, թե ինչու 26-ամյա երիտասարդը չի ծառայել բանակում և, թե արդյոք չի պատրաստվում ծառայել:
Խորհրդի նախագահ Թաթուլ Մկրտչյանը ընդհատեց Աղեկյանին, թույլ չտվեց Քոչարյանի որդուն պատասխանել հարցին՝ ասելով, որ դա իրավակարգի հետ կապ չունի։
Լևոն Քոչարյանն ավելի ուշ հրաժարվել էր պատասխանել զինվորական ծառայությունից ազատվելու հարցին՝ նշելով որ դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում։
Նշենք, որ հանձնաժողովը հաստատել է Քոչարյանի ատենախոսությունը՝ 7 կողմ և 0 դեմ ձայներով, ինչի արդյունքում նա ազատվել է զինվորական ծառայությունից: