Թատրոն, կինո, համերգ: Քաղաքապետարանը հրավիրում է երևանցիներին ընտրել, թե մարտի 8-ին որտեղ անցկացնեն տոնական երեկոն:
«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր երևանցիներին հրամցնենլ հետաքրքիր մշակութային միջոցառումներ, ամենակարևորը՝ բարձրաճաշակ մշակութային միջոցառումներ: Եվ մենք դրա համար ստեղծում ենք առիթներ: Արդեն փետրվարի 27-ից սկսած՝ երևանյան բոլոր թատրոնների տոմսարկղներում կլինեն հրավիրատոմսերը և մեր երևանցիներն իրենց ճաշակին հարմար ներկայացում, համերգ և կինո կընտրեն ու կգնան դիտելու: Հրավիրատոմսերը բաժանվում է անվճար, շուտով մեր քաղաքապետարանի կայքում կլինեն նաև բոլոր միջոցառումների անվանումները, վերնագրերը, և երևանցիները հնարավորություն կունենան 15-ից ավելի ներկայացում, համերգ և կինո ընտրել ու մասնակցել միջոցառմանը»,- ընդգծում է փոխքաղաքապետը:
Նախաձեռնությունն ինքնատիպ է, խաղացանկը՝ հագեցած, միջոցառումները՝ բազմաժանր: Կազմակեպիչներն ամեն ինչ արել են, որ այդ օրը դահլիճներում ազատ տեղ չլինի:
«Մենք ընտրել ենք մայրաքաղաքի թատրոնների խաղացանկի լավագույն նեկայացումնեը. օրինակ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի «Դիմակահանդես»-ը՝ Արամ Խաչատրյանի հանճարեղ գործը, Պարոնյան թատրոնը կներկայացնի շատ հետաքրքիր ներկայացում՝ «Սիրելիներից մի բաժանվեք», Սունդուկյան թատրոնը՝ «Հարսնացու հյուսիսից», այլ թատրոններ ևս իրենց խաղացանկի լավագույն ներկայացումներն ի ցույց կդնեն այդ օրը, և ես վստահ եմ, որ մենք կունենանք լեփ-լեցուն դահլիճներ»,- ասում է Տիգրան Վիրաբյանը:
Համերգային ծրագրերը նախընտրողների համար մարտի 8-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա խմբերգային տարբեր ստեղծագործություններով: Հայաստանի երգի պետական թատրոնը տոնական օրվա երեկոն վստահել է ձևավորվող նոր նվագախմբին: Երեկոյի ընթացքում կհնչեն Էլվինա Մակարյանի երգերը: Ֆիլմերի սիրահարները «Մոսկվա» կինոթատրոնում հնարավորություն կունենան դիտելու «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը:
Մարտիության միջոցառումների մեծ մասը կմեկնարկի ճիշտ նույն ժամին՝ 19:00-ին: