Կանարյան կղզիները պատուհասել են ավազե փոթորիկները: Ավազը կղզիախումբ է հասել Սահարա անապատից: Օդանավակայաններն աշխատում են դադարներով, հարյուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում լքել կղզին:
Երկրի իշխանությունները լիակատար պատրաստվածության են բերել հատուկ ծառայությունները, իսկ բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տներում՝ ամուր փակելով պատուհաններն ու դռները:
Կանարյան կղզիներում այս բնական երևույթը կոչվում է կալիմա, այն այստեղ եզակի երևույթ չէ:
Ուժգին քամին ոչ միայն իր հետ ավազ է բերել, այլև խանգարել է մարել 30 աստիճան տապին մոլեգնող անտառային հրդեհները: