Ղազախստանի Ալթայի անտառտնտեսությունում տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են կռվում նապաստակները:

Տեսանյութը հրապարակվել է Կաթոն-Կարագայսկի ազգային պարկի Ինստագրամի էջում:

Կադրերում երևում է, թե ինչպես են կենդանիները նստած «հիպնոսացնում» մեկը մյուսին, իսկ հետո առջևի թաթերով փորձում հարվածել իրար:

Նշվում է, որ հիմա նապաստակների մոտ բազմացման շրջանն է, այդ պատճառով էլ նման կռիվները հաճախ են լինում: