Համացանցում է տարածվել տեսանյութ, որում մի քանի քաղաքացիներ կռվում են մոսկովյան մետրոյում:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են տղամարդիկ հարվածում միմյանց, իսկ նրանց փորձում է անջատել ոստիկանության աշխատակիցը: Սակայն, տղամարդկանց են միանում նաև երկու այլ տղամարդ և մի կին, ովքեր սկսում են ոտքերով և ձեռքով հարվածել մյուս երկուսին:
Ոստիկանին օգնության է հասնում նրա գործընկերը և նրանք համատեղ ուժերով կարողանում են բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին և լուծել կոնֆլիկտը: