Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Աստվածահայր Արայի Հրաշագործության օրը նշել են մարտի 1-ին: Այս մասին տեղեկացրին Հայ Արիական Միաբանությունից եւ Հայ Ազգայնականների Համախմբումից։
«Երկրային գարունն իր վերազարթոնքի ուժն ավելի նպատակային ու զորավոր է փոխանցում արեւապաշտ հայերին՝ հատկապես Արեգակնային Համակարգում Տիեզերական Գարնան գալուստից հետո (2012թ.), երբ մեր մոլորակն է,լ Բնակարգի համաձայն արթնացավ, ձմեռային խորը նիրհից…
Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայր Արայի տոնն այս անգամ էլ նշեցին Արարատյան դաշտի մի հատվածում, Մայր Արաքսի ափին՝ Հայր Մասիսի կանչող հայացքի ներքո…
Հայ արի քրմերը շրջան կազմող 7 ծիսական կրակներ վառեցին Աստվածամայր Անահիտին, Նանե եւ Աստղիկ Աստվածուհիներին, Վահագն, Միհր, Տիր, Վանատուր Աստվածներին փառաբանելով, ապա կենտրոնում վառվեց Աստվածահայր Արայի փառաբանման 8-րդ ծիսական կրակը՝ նախանշելով Հայ Աստվածային Համակարգի 8 Աստվածների կանչ-վերադարձը՝ դեպի ՀԱՅ-ն ու ՀԱՅՔ-ը…
Այնուհետեւ բոլոր ծիսական կրակները մեկտեղվեցին կենտրոնում՝ ստանալով ԱրԷգԱկ-ի տեսք, որից հետո գաղտնածես կատարվեց Տիեզերքի Արարչի փառաբանմամբ եւ ծիսական խորհրդապաշտական արարողությամբ… Տիեզերքի Միակ Տերը փառաբանվեց Հայ Տեսակ (Հայ Աստվածներ, Հոգի-Ոգիներ, Ազգ-Մարդ) Արարելու համար… Գաղտնածեսին մասնակցեց նաեւ հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների ղեկավար կազմը իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Հայր Արան փառաբանվում է նաեւ՛ Երկրային Բնակարգը անխախտ պահելու-պահպանելու համար, որը հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք… Բնական տարեփոխություն՝ Նոր Տարի, որ կհաստատվի մարտի 21-ին:
Այս օրը հայ արիներն ավանդաբար ասում են՝ Հայորդի՛, փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն… քանզի անիրական են այլի Աստվածներից զորություն եւ աջակցություն ստանալու սպասումները…»,- ասվում է հաղորդագրության մեջ։