Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը մարտի 2-ին հրաժարվել Է սեղմել երկրի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով: Այդ մասին հայտնել Է Bild տաբլոիդը:

Բեռլինում միգրանտների միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերկելը մոտեցել Է Զեեհոֆերին եւ, ի նշան ողջույնի, մեկնել Է ձեռքը, բայց նախարարը չի պատասխանել նրան: Մերկելը հումորով Է ընդունել իրադրությունը, նա բարձրացրել Է ձեռքերը եւ Զեեհոֆերին ցույց տվել դրանց ափերը: Արդյունքում՝ երկուսն Էլ ծիծաղել են: Գերմանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Զեեհոֆերը վերջերս հայտարարել Էր կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով ձեռքսեղմումներից հրաժարվելու որոշման մասին: Գերմանիայում լաբորատոր եղանակով հաստատվել Է կորոնավիրուսի հարուցած հիվանդության 150 դեպք: Վարակումները գրանցվել են 16 դաշնային երկրամասերից տասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: