Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, ով առաջին անգամ իր պապության պատմության ընթացքում մրսածության պատճառով մի շարք միջոցառումներ է չեղարկել, կորոնավիրուսի թեստ է հանձնել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իտալական Il Messaggero թերթը:

Պարբերականը նշում է, որ թեստի արդյուքները բացասական են եղել: Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին դեռ հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:

Բացի այդ՝ 83-ամյա պոնտիֆիկը, որի թոքը մասամբ հեռացված է, անցյալ շաբաթ չեղարկել է իր մասնակցությամբ միջոցառումների մեծ մասը: