Նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծվում կորոնավիրուսով վարակման համար, այդ իսկ պատճառով տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
«Հաշվի առնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այդ պատճառով զերծ մնացեք նարգիլեի օգտագործումից հի՛մա և այսուհետ», – նշել է Լենա Նանուշյանը: