Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ոստիկանները այս գիշեր խուզարկություն էին իրականացրել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տներում՝ կատարելով մի շարք հափշտակություններ, այդ թվում՝ օծանելիքի կիսադատարկ շշեր, ոսկյա զարդեր:
Ոստիկանների ներխուժելու նպատակը վնաս պատճառելն է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: «Բալգարկայով և այլ գործիքների միջամտությամբ կոտրում էին դռները», - ասաց նա: Փաստաբանը նշեց, որ դիմելու են ոստիկանություն վնասը՝ փոխհատուցելու համար: