Ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը դատի է տվել ռուսական Promobot ընկերությանը'իր դեմքով ռոբոտ ստեղծելու պատճառով՝ հայտնում է TMZ-ն:

Ըստ Շվարցենեգերի փաստաբանների՝ ընկերությունը իրավունք չուներ օգտագործելու նրա իմիջը: Ըստ դատական հայցի՝ դերասանը պահանջում է իրեն վճարել 10 միլիոն դոլար փոխհատուցում, ինչպես նաև գովազդից և հանրային միջոցառումներում դուբլի «աշխատանքից» ստացված շահույթից:

Հայտնի է, որ ռոբոտը նույնիսկ 2019-ին դերասանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ Շվարցենեգերին խնդրել է համատեղ լուսանկարվել, բայց Առնոլդը հրաժարվել է:

Հունվարին դերասանի փաստաբան Մարտի Սինգերը խնդրել է Promobot-ին դադարեցնել ռոբոտին ցուցադրել, բայց փետրվարին ռոբոտը ցուցադրվել էր Նյու Յորքում կայացած խաղալիքների ցուցահանդեսում: