ESET ընկերությունն անցկացրել է հետաքննություն, համաձայն որի՝ ծանոթությունների կայքերի ու ծառայությունների յուրաքանչյուր տասներորդ հաճախորդ շանտաժի զոհ է դառնում: Խարդախների ու կեղծարարների հետ առնչվել է օգտատերերի համապատասխանաբար 34%-ը և 45%-ը: Այս մասին հայտնում է NEWS.ru պարբերականը:

Հատկապես վտանգավոր են շարունակում մնալ այլ օգտատերերի ինտիմ լուսանկարները, որոնք կարող են գաղտնի կերպով պարունակել վնասակար հղումներ: «Տաք» լուսանկարները օգտատերերին ստիպում են կորցնել զգոնությունը և ներբեռնելով դրանք՝ միաժամանակ ներբեռնել վիրուսներ: Նման լուսանկարներ ստացել է հարցվածների 38%-ը:

Ընդհանուր առմամբ հարցված օգտատերերի 7%-ը խոստովանել է, որ պարբերաբար օգտվում է ծանոթությունների կայքերից, 37%-ը նախընտրում է կենդանի շփումը, իսկ 26%-ը բացարձակապես ոչինչ չգիտի նման ծառայությունների մասին: Նշվում է նաև, որ 47%-ը խոստովանել է, որ առանձնապես չի անհանգստանում իր սմարթֆոնի անվտանգության մասին և չի տեղադրում դրանում հակավիրուսային համակարգեր:

Վերջերս մասնագետները տվել էին հատկապես վտանգավոր այն ծրագրերի անվանումները, որոնք ունակ են սմարթֆոնի մեջ միանգամից 3000 վիրուս ներբեռնել:

Պետք չէ մոռանալ նաև, որ յուրաքանչյուր հեռախոս գտնվում է վտանգի տակ անգամմ այն դեպքում, երբ օգտվում եք հանրային Wi-Fi_ից կամ հանրային վայրում լիցքավորում եք այն: Android-ի օգտատերերի պարագայում հարկ է նաև հիշել, որ խարդախները կարո են հետևել Ձեզ սմարթֆոնի տեսախցիկի միջոցով: