Մարտի 5-ին, ժամը 09:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 38 շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են Ալեքսանդր Ս.-ի (ՌԴ քաղաքացի, ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: