Իրանը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակի ռեկորդային աճ է արձանագրել երկրում: Այդ մասին մարտի 6-ին հայտնել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած 24-ժամվա ընթացքում հաջողվել է հաստատել 1234 դեպք, ինչը ռեկորդային է: Նոր տվյալների հաշվառմամբ, վարակվածների ընդհանուր թիվը 4747 է»,-հայտնել է նա IRINN հեռուստաալիքի եթերում, հավելելով, որ նման ռեկորային աճը կապված է այն բանի հետ, որ իշխանություններն ավելացրել են այն կենտրոնների թիվը, որտեղ կարելի է վիրուսի ստուգման թեստ անցնել, ինչի շնորհիվ էլ հաջողվել է արագացնել հիվանդության ճանաչումը: Կորոնավիրուսի զոհերի վերաբերյալ տվյալների համաձայն, որոնք հրապարակում են ԶԼՄ-ները, մեկ օրում վիրուսից մահացածների թիվն ավելացել է 17-ով՝ հասնելով 124-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: