ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանում քաղաքացիներին: Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջով ապահովել է ուղիղ միացում:

 

«Մեկ «Այո»-ն՝ մեկ նկար»,- վարչապետն այսպիսի յուրօրինակ «ընտրակաշառք» առաջարկեց իր հետ լուսանկարվել ցանկացող քաղաքացիներին: Փաշինյանի կատակը, իհարկե, ծիծաղեցրեց ներկաներին:

Նշենք, որ վարչապետի  հետ են նաև նրա դուստրերը՝ Մարիամը և Շուշանիկը, ովքեր ծաղիկներ են նվիրում կանանց:

 
 

 
 
 

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: