Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցի 20-22 շենքերի միջանկյալ տարածքում գտնվող այգին անբարեկարգ վիճակում է: Այս հանգամանքը անուշադրության է մատնված թաղապետարանի կողմից:
Բնակիչների խոսքով՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք տարածքը մաքրվել, բարեկարգվել էր, երկաթե մարզասարքեր էին տեղադրվել: Սակայն դրանց անսարքության, հնության ու այլևս օգտագործման ենթակա չլինելու պատճառով բնակիչները փորձել են ինքնուրույն ազատվել դրանցից. մարզասարքերը հանել, դեն են նետել, դրանց տեղում՝ նստարաններ դրել:
Քաղաքային գույքի վերահսկողությամբ պետք է զբաղվի վարչական շրջանը, սակայն տեսնելով ստեղծած իրավիճակը` ակնհայտ է՝ թաղապետարանն անգործություն է դրսևորում:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին հորդորում ենք հետևել վարչապետի օրինակին և ժամանակ առ ժամանակ շրջել փողոցներով, ծանոթանալ խնդիրներին, ինչու չէ՝ երբեմն էլ արժանանալ կոշտ վերաբերմունքի: