Էլեկտրամոբիլների մոդելային EQ շարքի ընդլայնումը ստիպում է Mercedes-Benz-ին զոհաբերել ապրանքանիշի որոշ «ավանդական» մոդելներ, գրում է Motor-ը։
Ինչպես Autocar թերթին տված հարցազրույցում հայտնել է Mercedes-Benz-ի հետազոտությունների եւ մշակումների բաժնի ղեկավար, ինչպես նաեւ Daimler կոնցեռնի տնօրենների խորհրդի անդամ Մարկուս Շաֆերը, ապրանքանիշը կհրաժարվի ներքին այրման շարժիչով որոշ մոդելներից։ Այն պատճառով, որ նոր էլեկտրամոբիլների նախագծումը, փորձարկումն ու արտադրությունը պահանջում է էական ներդրումներ, ընկերությունը անխուսափելիորեն ստիպված կլինի ինչ-որ բան զոհաբերել։ Թոփ-մենեջերի խոսքերով՝ կարելի է զգալի միջոցներ խնայել հրաժարվելով սեփական հարթակների վրա կառուցված մոդելներից։ Այսօրվա դրությամբ թողարկել առանձին տեսակ հանուն միակ մոդելի, չափազանց անշահավետ է։ Շաֆերը չի նշել որոշակի ավտոմեքենաներ, որոնց ընկերությունը պատրաստվում է թոշակի ուղարկել, սակայն, ցածր մասնաբաժնով ունիֆիկացիայի մոդելների շարքում նա հիշատակել է G-դասի ամենագնացը, AMG GT սուպերքարը, SL ռոդսթերը եւ S-դասի սեդանը։
Իհարկե, հազիվ թե Mercedes-Benz-ը հրաժարվի լեգենդար «Հելենդվագենից», սակայն ամենաթանկարժեք եւ էքսկլյուզիվ մոդելները տնօրենների խորհուրդն իսկապես կարող է զոհաբերել առավել արդիական եւ շահավետ էլեկտրաքարերի օգտին։ Բացի այդ, Շաֆերը հիշատակել է նաեւ անխուսափելի դաունսայզինգի մասին՝ նրա խոսքերով՝ V8 եւ V12 շարժիչների ճակատագրի մասին վերջնական որոշումը կկայացվի հաշվի առնելով հեռանկարային էկոլոգիական Euro-7 ստանդարտի պահանջները։ Մեծ լիտրաժով շարժիչներից հրաժարվելու հստակ պլաններ Mercedes-Benz-ն առայժմ չունի, սակայն թոփ-մենեջերը, այնուամենայնիվ, նշել է, որ «4-երը այսօր ավելի արդիական են, քան V12-ները»։