Իտալիայում մինչև ապրիլի 3-ը դադարեցվել են երկրում ընթացող բոլոր մարզական մրցաշարերը:
Կորոնավիրուսի պատճառով 1 ամիս Իտալիայում չեն անցկացվի Իտալիայի ֆուտբոլային առաջնությունները, Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի հանդիպումները, նաև մյուս բոլոր մարզական միջոցառումները:
Հետաձգված հանդիպումների վերաբերյալ ՈւԵՖԱ-ն ավելի ուշ պաշտոնական հայտարարություն կտարածի:
Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը որոշում էր ընդունել մինչև ապրիլի 3-ը երկրում տեղի ունեցող բոլոր մարզական միջոցառումներն անցկացնել դատարկ տրիբունաներով: