Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը, տեղեկացնում է ՀՖՖ կայքը:
Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։
Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։
Խոակին Կապարոսի մարզչական կարիերան
Սան Խոսե Օբրերո (Իսպանիա) – 1981-1984
Կամպիլյո (Իսպանիա) – 1984-1986
Մոտիլյա (Իսպանիա) – 1986-1989
Կաստիլե-Լա Մանչա (Իսպանիա) – 1989-1990
Խիմնաստիկո Ալկասար (Իսպանիա) – 1990-1992
Կոնկենսե (Իսպանիա) – 1992-1993
Մանսանարես (Իսպանիա) – 1994-1995
Մորալո (Իսպանիա) – 1995-1996
Ռեկրեատիվո (Իսպանիա) – 1996-1999
Անդալուսիա (Իսպանիա) – 1998-2000
Վիլյառեալ (Իսպանիա) – 1999
Սևիլյա (Իսպանիա) – 2000-2005
Դեպորտիվո Լա Կորունյա (Իսպանիա) – 2005-2007
Աթլետիկ Բիլբաո (Իսպանիա) – 2007-2011
Նյուշատել Քսամաքս (Շվեցարիա) – 2011
Մալյորկա (Իսպանիա) – 2011-2013
Լևանտե (Իսպանիա) – 2013-2014
Գրանադա (Իսպանիա) – 2014-2015
Օսասունա (Իսպանիա) – 2016-2017
Ալ Ահլի (Քաթար) – 2017
Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2018
Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2019