Հաշվի առնելով էլեկտրամոբիլների նկատմամբ հանրության հետարքրությունը՝ չինական «Քինգ Լոնգ» ավտոսրահը կազմակերպել էր ավտոշքերթ-թեստավորում: Մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանին ներկայացրել են նախաձեռնության մանրամասները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ավտոմեքենաների թեստ-դրայվից առաջ նաև հարցազրույց է տվել ԶԼՄ ներկայացուցիչներին:

ԲՀԿ ղեկավարն անդրադարձել է ինչպես Հայաստանում էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների կարևորությանը, այնպես էլ սոցիալական բնակարանաշինության խնդիրներին, տնտեսավորողների համար հարկային արտոնություններ սահմանելու և տնտեսական հնարավոր ճգնաժամը համարժեք գործողություններով կանխելու անհրաժեշտությանը: «Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է խնդիրների լուծմանը լրջորեն մոտենալ»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը: